23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«ՀՀ վարչապետը դարձյալ վախերի մեջ է». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստորեն՝ վիճակը ծայրագույն է

Նիկոլը երեկ նորից խոսեց իր վախերից, եւ երբ իրար հետեւից, մոտ յոթ-ութ անգամ անընդմեջ շեշտելով արտասանում էր նախադասություն այն մասին, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների վերաբերմունքը Արցախի հարցին «նույնական» է, ես ցավով արձանագրում էի՝ ՀՀ վարչապետը դարձյալ վախերի մեջ է, նա իրոք, հասկանում է, որ եթե իր թանկարժեք ինքնաթիռը, իր թանկարժեք վերանորոգումը, իր պինցետային մտածողությունը եւ ասֆալտին փռելու , Արցախի հերոսներին վարկաբեկելու, Արցախը մի հաստագլխի շուրթերով ՀՀ մարզ հռչակելը, ԼԳՏԲ-ները, դդումները եւ այլ բանջարաբոստանային արարածներ, նրանց արարքները առայժմ հասարակության որոշ հատվածի մեջ չեն առաջացնում լրջորեն եւ հուժկու ընդդիմանալու տրամադրություններ, ապա Արցախի հարցում բոլորը, հասարակության բոլոր շերտերի վերաբերմունքը լինելու է «նույնական» եւ եթե Նիկոլը համարձակվի ռեալ իրականություն դարձնել իր տնային աշխատանքի այդ հատվածը, ապա բոլորը, շեշտում եմ, բոլորը նույնական վերաբերմունքով ոտքի կելնեն եւ կմերժեն Նիկոլին, եւ այս անգամ մերժումը կլինի շատ կոշտ, այնքան կոշտ ու արդյունավետ, որ այլեւս անգամ պինցետի կարիք չի լինի։

Թե ինչու Նիկոլը հարկ համարեց լայվով նորից խոսել Արցախի մասին, մեկ ինքը գիտի, մեկ նրա պապան /կամ՝ պապաները ,որ շտապեցնում են եւ դրդում կոնկրետ քայլերի/ մեկ էլ մենք բոլորս, ովքեր երբեք, երբեք, երբեք թույլ չենք տա, որ Արցախի հարցը դառնա այն որբի գլուխը, որն ով ուզի, ոնց ուզի խուզի, մեր հասարակությունը նրանց այնպես կխուզի, որ անգամ տարաբնույթ ուսապարկերը չեն հասցնի օգնության հասնել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ