23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սուս ու փուս տեղներդ տիտիկ արեք, տղերք, գալու է ավգյան ախոռները մաքրելու ժամանակը»․ Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Եսայանը Մարգարիտ ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Մեր երկրի քաղաքական կյանքում ստեղծվել է մի վիճակ, երբ երկիրը ունի իբր վարչապետ, իբր նախագահ, բայց, բոլորը, այո, չեմ չափազանցնում, բոլորը սպասում են, թե երբ է խոսելու ՀՀ երրորդ նախագահը։ Սպասում են տարբեր ակնկալիքներով, ոմանք մտածում են, որ վերջապես կտրվեն հասարակությանը հուզող հարցերի մի մեծ խմբաքանակի պատասխանները,ուրիշներն ակնկալում են, որ շատ անսպասելի անձանց դիմակները կպատռվեն, մյուսները հույս ունեն վերջապես լսել հարցի պատասխանը՝ ինչ գաղտնիք կար ճիշտ եւ սխալ լինելու բերմուդյան եռանկյունում։ Եվ սա ապացույցն է մեկ բանի՝ անգամ իշխանությունից հեռացած նախագահի խոսքը ծանրակշիռ եւ սպասված է։ Եվ, երբ երկու օր առաջ Սերժ Սարգսյանը <Անդրանիկ Մարգարյան> քաղաքական դպրոցի շրջանավարտների հետ հանդիպմանը խոսեց, իշխանության մեջ գտնվող բազմաթիվ խամաճիկներ կենդանության նշաններ ցույց տվեցին, իրենց կարճ խելքով մտածելով, թե կարող են նախագահին հակադարձել։
Տղուկներ, դուք չեք այն մարդը, ով իրավունք ունի նախագահին հակադարձել, այո, դուք չեք, քանզի դուք քաղաքական հանցագործներ եք, որովհետեւ երկրում իրականացրել եք սահմանադրական կարգի տապալում, գրավելով երկիրը իր օրենսդիր, գործադիր մարմիններով, հիմա խելքներիդ զոռ եք տալիս դատականն ամբողջությամբ ձեզնով անելու համար։ Բայց՝ անգամ եվրոպաներից արդեն ձեր վրա մատ են թափ տալիս, որովհետեւ խելքներդ չհասավ իշխանությունը վերցնելուց հետո երկիրը ըստ արժանվույն ղեկավարել, ձեր խելքը միայն մարիխուանան օրինականացնելուն, ԼԳՏԲ համայքը ակտիվացնելուն, մանկատուն, գիշերօթիկները փակելուն, թանկարժեք ինքնաթիռներ գնելուն, անօգուտ գործուղումներ գնալուն եւ բյուջեում ահռելի պակասորդը մեծացնելուն հերիքեց։ Այնպես որ սուս ու փուս տեղներդ տիտիկ արեք, տղերք, գալու է ավգյան ախոռները մաքրելու ժամանակը եւ գալու է շատ արագ, քանզի, դուք այնքան վախեցած եք, որ սխալը սխալի հետեւից եք կատարում, հա, վերջում՝ ձեր վախն անգամ վախի նման չի, չկա ոչ մի տղամարդկություն, երազախաբ եք լինում ամեն գիշեր» ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ