14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ռոբերտ Նազարյանը տեղյակ չէ. Հայկական ժամանակ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ պատասխանելով “Հայկական ժամանակ”-ի  հարցերին՝ ասել է,  թե ինքը չգիտի՝ որքան աշխատավարձ է ստանում “Հայաստանի էլեկտրական ցանցերի” տնօրենը:

“Դա իրենք գաղտնի են պահում, ես հաստատապես կարող եմ ասել, որ չգիտեմ, թե որքան է նրա աշխատավարձը”,-ասել է Նազարյանը՝ հավելելով, որ չգիտի նաեւ, թե որքան աշխատավարձ է ստանում “Հայռուսգազարդի” գլխավոր տնօրենը: 

Այստեղ էականն այն է, որ այդ պաշտոնավորների աշխատավարձերը ներառված են էլեկտրաէներգիայի եւ գազի սակագներում: 

Ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների, վերը նշված պաշտոնյաների աշխատավարձերը ամսական մի քանի տասնյակ հազար դոլար են, եւ դրա դիմաց վճարում ենք մենք՝ սպառողներս:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ