26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հինգ անչափահաս երեխա, հիվանդ ամուսին, սոցիալական ծանր պայմաններ:Բազմազավակ մայրը չգիտի`ինչպես դուրս գալ սրա տակից

Հինգ անչափահաս երեխա, հիվանդ ամուսին, սոցիալական ծանր պայմաններ։ Այսպես է իր առօրյան բնութագրում բազմազավակ մայր՝ Ռոզա Ադամյանը։ Ռոզայի խոսքով՝ ինքը չի կարող աշխատել, քանի որ երեխաները փոքր են, ո՞վ խնամի, իսկ ամուսինը ողնաշարի հետ կապված լուրջ խնդիրներ ունի,վերջինս ևս ունակ չէ աշխատել։

Նրանց առաջնեկն ընդամենը ՝ 5 տարեկան է փոքրըՙ  մի քանի ամսական։ Տարիներ առաջ նրանց, որպես անապահով ընտանիք պետությունն անտոկոս վարկ է տրամադրել 8000 ԱՄՆ դոլար ,որ կարողանան տնակից դուրս գալ,կառուցել տուն։ «Երեխաներիս չեմ կարողանում պահել, պամպերս, կաթ չեմ հասցնում… ամուսինս թոշակի համար դիմեցՙ  մերժեցին,եկեք տեսեք ինչ վիճակում է»: Նրա խոսքով՝ ամուսնուն շտապ վիրահատություն է հարկավոր ,իսկ բժիշկներն առանց գումարի ոչինչ չեն անում։Ընտանիքն ապրում էՙ Խարբերդի ամառանոցում, պետությունից ստանում ընդամենը՝ 55000-դրամ նպաստ։

Իսկ ինչպես գիտենք ՀՀ-ում կամ պետք է նպաստ ,կամ թոշակ ստանալ երկուսը մեկում անհնար է,բայց կասեք , ինչպե՞ս ապրեն հիվանդները,մարդիկ,ովքեր ունակ չեն տեղաշարժվելու,քայլելու,խոսելու։ Կան բազմաթիվ անապահովներ, ովքեր կարող են, բայց չեն ուզում աշխատել, այս ընտանիքում պատկերն այլ է, մարդիկ շատ են ուզում բայց չեն կարող…

Հիվանդ ամուսին, անչափահաս երեխաներ, կենցաղային բազում հոգսեր։ Կին, ով չգիտի միայնակ ինչպես այս ամենի տակից դուրս գալ։

96599 73285206_734243030333512_9042363152720723968_n 75627348_448790688947474_8963532640070139904_n 74706441_532926920866135_1551792858233569280_n 72675243_1322502474594274_1820169052274819072_n 73475278_421930885182599_4718004038304530432_n 72996523_763055207473521_852965343751045120_n 72714022_832691853795805_7564998255205941248_n 74460816_940373286324631_2237788230206357504_n

Աղբյուրը`Իրավունք

Հայկ Գևորգյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ