Կիսելյովները նոր պահանջ են դնելու
_1402742218.jpg)
”Ցավոք սրտի, այն ստրկամտությունը, որ համակել է այսօրվա քաղաքական դաշտը` և իշխանական, և չիշխանական հատվածներով հանդերձ, թույլ է տալիս տրամաբանական համարել, որ դա այդպես էլ պետք է լիներ”,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի պահվածքի ու հայտարարությունների մասին, ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով` այդպիսի կիսելյովներ այսօր շատ կան,և նրանք կշարունակեն գալ ու մեզ դասեր տալ, մեզ բացատրել` որն է ճիշտը: ”Վաղը, մյուս օրն էլ կպահանջեն, որ Հայաստան անունն էլ է վտանգում մեր անվտանգությունը, պետք է Չեռնառուսիա վերանվանվի, որ ավելի լավ ապահովվի մեր անվտանգությունը”,-նկատեց նա:
Ըստ Մեհրաբյանի` եթե նման դեպքերում արժանի պատասխան չտրվի, ապա նման դեպքեր կրկին կլինեն: ”Բարեբախտաբար, հայաստանյան քաղաքական դաշտում գտնվեցին մարդիկ` Նիկոլ Փաշինյանը, Ալիկ Արզումանյանն, ովքեր Ազգային ժողովում ցույց տվեցին դրա պատշաճ պատասխանն, ու հետո էլ միացան այլ պատգամավորներ, որ տեղը ցույց տան տարբեր տրամաչափի սրիկաների:
Ռուսական ասացվածք կա` խոզին հրավիրում ես սեղանի մոտ, նա սեղանին դնում է իր ոտքերը, հիմա այդպիսի կայսերական խոզության հետ մենք գործ ունենք”,-շեշտեց նա:
Փորձագետը վստահ է` քանի չկա այն գիտակացությունը, որ Հայաստանն ու Ռուսստանը տարածաշրջանում պետություններ են, որոնց շահերը ոչ մի կետով չեն համընկնում, այլ փոխբացառվող են, Հայաստանին գալու են ու ”այսպես ձեռ առնեն, արհամարհական ու լկտի ոճով, ինչը հետևանք է սեպտեմբերերեքյան քաղաքական կուրսի, ինչն էլ ”վայելում ենք” ”,-եզրափակեց Մեհրաբյանը: