”Տիգրան Առաքելյանի սկանդալային հայտարարությունը. պետք է վռնդել կուսակցությունից”

”Հայկ Կյուրեղյանը քաղբանտարկյալ է:
Հայկը կրկնել է Շանթին եւ մյուս մեկ ու կես տասնյակ քաղբանտարկյալներին: Իզուր չի ընտրել օրը, ժամը եւ վայրը:
Նրա արարքում ես տեսնում եմ ի պաշտպանություն նոյեմբերի 5-ին կալանավորված նղաներին սատարելու քայլ: Նրան ես երբեք չեմ կարող համեմատել հարսնաքարում կատարվածի, լիսկայի մարդասպան թուլի, վերնիսաժում զենք կիրառած հաբրգածների հետ:
Հայկի արարքը ընդամենը ակցիա ա եւ ոչ ավելին: Հակառակ դեպքում տեղը, վայրը կամ զենքի տեսակը այլ կլիներ: Մեզ վրա՝ այս մարդասպան իշխանությունները կրակել են, առնավազն 10 անմեղ զոհ ենք ունեցել 2008 թ-ի մարտի մեկին: Թող դա բացահայտեն է…
….կարող է կարծիք ստեղծվել, թե ես կողմ եմ զենքով հարցեր լուծելուն: ՈՉ: Այդպես չէ:
Միեւնույն ժամանակ անկեղծորեն ցավում եմ Հայկի պես երիտասարդի համար, չբացառելով, որ ինչ որ մի օր կարող է միակ քայլը այս մարդասպանների դեմ հենց զենքը լինել:
Հ.գ. ես անձնապես շատ լավ եմ ճանաչում Հայկին:
Ազատություն Հայաստանին”,-Facebook-յան հանրագրում նման գրառում է արել ՀԱԿ ակտվիստ Տիգրան Առաքելյանը: Այս գրառումը սոց.ցանցում դարձել է քննարկման առարկա:
”Ոստիկանի վրա զենք բարձրացրած երիտասարդին ով քաղբանտարկյալ է համարում՝ ինձ համար հակապետական տարր է: Իրեն ու պետությունը հարգող ցանկացած քաղաքական գործիչ պետք է վռնդի իր քաղաքական թիմից՝ նման մտածելակերպ ունեցող մարդկանց”,-գրել է ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը:
Լրագրող Արամ Անտինյանն էլ հետևյալն է գրել.
”Այսօր ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով 2012-ին ազատազրկման էր դատապարտվել ոստիկանին հարվածելու համար, հայտարարեց, որ երեկ մի քանի ոստիկանի վրա կրակ բացած Հայկ Կյուրեղյանը քաղբանտարկյալ է: Տիգարնն ասում է, որ Հայկի արարքում ինքը տեսնում է ի պաշտպանություն նոյեմբերի 5-ին կալանավորված տղաներին սատարելու քայլ: Մի կողմ դնելով զայրույթս ու խիստ կասկածելով Տիգրանի ադեկվատության վրա՝ նրան ու նրա այս միքտը կիսողներին մաղթում եմ, որ հաջորդ անգամ նմանատիպ ”քաղբանտարկյալները” իրենց ակցիաների շրջանակներում կրակ բացեն ու վնասեն Տիգրանի ու նրա այս միտքը կիսողների հարազատներին ու բարեկամներին”:
”Քիչ մը իրատեսական նայեք կյանքին…
Երեկ Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ Հայկ Կուրղինյանը (էն տղեն, որ կրակում էր ոստիկանների վրա) քաղբանտարկյալ է: Հիմա որ մեկը սպանություն կատարի ու ընթացքում քաղաքական հայտարարություններ անի, սաղ նորմալի մեջ կլինի, իրան կբռնեն ու մի քանի հոգի կասի, որ էս տղեն քաղբանտարկյալ է: Էս լոգիկայով Վարդան Սեդրակյանն ու սլավոնական արտաքինով կաֆելչիկներն էլ են քաղբանտարկյալ, որովհետև նրանք քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի վրա են կրակել…”,-գրել է Էդգար Խաչատրյանը: