06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Արարատ Միրզոյանը գիշերով միջնորդել է, առավոտը վարչապետին ստորագրել է տվել… կեղտոտ գործեր են անում» /տեսանյութ/

Այսօր`հոկտեմբերի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում  «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Դոնարա Ալեքսանյանն անդրադարձավ վերջին 1,5 տարում սննդամթերքի անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակին: Տիկին Ալեքսանյանի խոսքով`անհնար է Սննդի անվտանգության պետական ծառայության նոր պետի հետ աշխատել:

«Թե ինչ է արտադրվում, որ արտադրամասում ինչպիսի որակական չափանիշներ են դրված, ինչ մսամթերք է արտադրվում, ում են տալիս … անհնար է իրենց հետ լեզու գտնել, որեւէ հարց բարձրացնել ի տարբերություն նախկինի: Նախկինում հնարավոր էր լինում հարցադրումներ բարձրացնել, լուծումներ տալ: Երբ բելառուսական մսի հետ կապված խնդիրը պիտի քննարկեինք, թե ինչպես է միսն անցնում սահմանը, դրանից ինչ է արտադրվում, նա ինձ հետ կես ժամ կնոջ նման վիճում էր, թե ես ինչ եմ իր մասին գրել ֆեյսբուքում: Արժանի չէայդ պաշտոնում: Ուրիշ ոչինչ չի նկատում: Նոր կադրերը համապատասխան չեն իրենց աշխատանքին: Իրենց լաբորատորիային չեմ վստահում, եւ հենց այսօրվա պետը ժամանակին լաբորատորիայում էր աշխատում ու հենց այդտեղ փաստաթղթեր էին կեղծվում»: 

https://www.youtube.com/watch?v=Mwg1OuJ5YTc

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ