05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուրեմն հալալա Գալուստ Գրիգորիչին

Այսօր ”Հայկական ժամանակ”-ը գրել էր, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ երեկոյան սենսացիոն քայլի հեղինակ է դարձել.
”ՀՀ կառավարության ընդունելությունների տանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ընդունելություն է կազմակերպել ՌԴ ազգային տոնի՝ «Ռուսաստանի օրվա» առիթով: Եվ ահա, Գալուստ Սահակյանը ընդունելության է ներկայացել թարգմանչի ուղեկցությամբ, և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ շփվել է թարգմանչի միջոցով: Ընդ որում, թարգմանիչը ոչ միայն Գալուստ Սահակյանի հայերեն խոսքն է ռուսերեն թարգմանել դեսպան Վոլինկինի համար, այլև վերջինիս խոսքը հայերեն է թարգմանել Գալուստ Սահակյանի համար”:

ԱԺ նախագահի այս քայլը այսօր քննարկվում է Facebook սոցիալական ցանցում:

”Եթե նման բան է տեղի ունեցել, ուրեմն հալալա Գալուստ Գրիգորիչին:
Մալադեց, բայց այստեղ մի նուրբ հարց. նա առանց վերևի դաբռոյի նման բան չէր անի:
Այստեղ Պուտինը եթե մեսիջներ է ուղարկում Կիսելյովի նման տականքների հետ, ամենայն հավանականությամբ, նախագահը Պուտինին իր մեսիջը ուղարկեց ԱԺ նախագահի մակարդակով:
Ամեն դեպքում, լավ է ուշ քան, երբեք”,-գրել է Անդրեյ Միսակյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ