04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պրոթուրքական խմբավորումները գնդակահարում են քուրդ գերիներին, զտում բնակչությանը

 ԵՊՀ Հայագիտության հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ադրադարձել թուրքական զինուժի կողմից Սիրիայում սանձազերծած զինված հարձակմաը: Փորձագետի խոսքով՝ նման դեպքեր եղել են, երբ թուրքական զինուժը ներխուժել է սահմանակից սիրիական տարածք, որի ժամանակ քրդերը չեն պայմանավորվել Դամասկոսի հետ եւ արդյունքում տուժել են, ինչպես ասենք՝ Քամիշլոյում: Այս պահին, սակայն Գրիգորյանի խոսքով՝ Դամասկոս-քրդեր պայմանավորվածություն կա, որի արդյունքում սիրիական ուժերը մտել են քրդերի կողմից վերահսկվող տարածքներ՝ Քոբանի:

Տեղի ունեցածը, փորձագետի խոսքով՝ իրականանում է Միացյալ Նահանգներ-Թուրքիա համաձայնության արդյունքում, որի շուրջ տեւական ժամանակ կողմերի միջեւ բանակցություններ էին ընթանում, թե ինչ խորությամբ Թուրքիան պետք է մուտք գործի սիրիական տարածք:

«Ժամանակը ցույց կտա, թե ինչքան Թուրքիան կխորանա: Որքան թուրքական զինուժը հեռանա սահմանից, այդքան դժվար կլինի  պահել այն տարածքները, որտեղ մուտք են գործել: Սկզբնական բախումներին մասնակցում են պրոթուրքական խմբավորումները, որոնք աչքի են ընկնում իրենց վայրագություններով. առանց դատ դատաստանի գնդակահարում են գերի ընկած քուրդ զինյալներին,  բնակչության շրջանում զտումներ են իրականացնում:Պատկերը շատ ավելի վատն է, քան կարող էինք սպասել: Թուրքիան այս ուժերին ներկայացնում է որպես ազգային բանակ, բայց այստեղ կան իսլամիստներ, թուրքական խմբավորումներ, որոնք բռնւթյուններ են իրականացնում բնակչության հանդեպ, որից հետո մաքրված տարածքներ մուտք է գործում թուրքական բանակը»,-նկատում է Գրիգորյանը;

Ի՞նչ սպասել: Քրդերը որդեգրել են պայմանավորվածություն Դամասկոսի հետ, եւ սիրիական բանակը մուտք է գործում քրդերի կողմից վերահսկվող տարածքներ: Սա կարող է զսպել թուրքական զինուժի առաջխաղացումը: Հետագա հեռահար զարգացումները կախված կլինի նրանից, թե ինչ կպայմանավորվեն Դամասկոսը եւ Անկարան, Մոսկվան, Դամասկոսը եւ Անկարան, նաեւ չի կարելի անտեսել Վաշինգտոնին, կարծում է Սարգիս Գրիգորյանը: Թրամփի հայտարարությունները, թե Անկարան չպետք է «կարմիր գծերը» անցնի, այս պահին հայտարարություններ են եւ ոչ ավելին: Իրավիճակի հստակ գնահատական կարող է ժամանակը տալ: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ