Արձակուրդ գնալուց առաջ հիշեցրին. Աշոտյանը՝ ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ից
՛՛Ես ապրում եմ իրականությունում, այդ իրականությունը բազմապիսի է և շատ զարմանալի է, երբ ՏՏ ոլորտի երիտասարդ ակտիվիստ ներկայացուցիչները ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես օգտվում եմ այդ ոլորտի արդյունքներից մեկից՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի երեկվա բողոքի երթի մասին, որտեղ իրենց կոչ էին արել դուրս գալ Ֆեյսբուքից ու տեղափոխվել իրականություն:
Աշոտյանը նկատեց, որ ՀՀ քաղաքացիներն ունեն օրենդրությամբ երաշխավորված խաղաղ երթերի և ցույցերի իրավունք: ՛՛Ձևի առումով ադ իրավունքից օգտվել են նաև այդ երիտասարդ ակտիվիստները, բովանդակության հետ կապված՝ մեր նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկներում որևէ դեպք գրանցված չէ, որ ղեկավարն աշխատանքից ազատի որևէ երիտասարդ աշխատակցի, որը ՛՛հանդգնել է՛՛ դիմում գրել՛՛,- շեշտեց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ իր ղեկավարած նախարարությունում մեկ հոգի կա, ով դիմում է գրել, սակայն դեռևս աշխատում է: Իրենց ենթակայության տակ գտնվող հիմնարկներում նախարարը դեռ չգիտի՝ որքան են այդ աշխատակիցները: ՛՛Այդ թիվն ավելի մեծ է բուհ-երում, որտեղ երիտաարդ դասախոսները շատ են:
Մեր քաղաքացիական հասարակության երիտասարդները երեկ արձակուրդ գնալուց առաջ ուղղակի փորձեցին հիշեցնել իրենց պահանջների մասին, որովհետև ակնհայտ է, որ հուլիս-օգոստոս ամիսները ամենահարմարը չեն լինելու նման տեսակի գործողությունների համար՝ հաշվի առնելով, որ արձակուրդայիններ է ստանում աշխատակազմի մեծ մասը՛՛:
Նախարարը հորդորեց կոնկրետ բողոքներ ունենալու դեպքում դիմել իրենց: