13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Պատգամավորը պահանջում է վերանայել Ընտրական օրենսգիրքը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը.

 

Հանրապետության մի շարք համայնքներում հունիսի 8-ին տեղի ունեցան Համայնքի ղեկավարի եւ ՏԻՄ ընտրություններ, որոնց ժամանակ արձանագրված արդյունքները եւ՛ տեղական, եւ՛ միջազգային հանրության աչքերում, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում:

Նման վստահության բացակայության դեպքում մենք իրական վտանգի տակ ենք դնում մեր երկրում իրականացվող տնտեսական գործընթացներն ու  ապագայում նախատեսված համապետական ընտրությունների արդյունքները:

Մի քանի օրինակ, որոնք մտահոգիչ են.

Նույնականացման քարտեր՝ որոնց վերահսկումն ու տեխնիկական գործընթացները, մեծ հաշվով, բան են մնացել, ճնշումներով մարդկանց ընտրություններին տանելը, որի արդյունքում տեղամասերում ականատես ենք լինում արհեստական կուտակումների եւ մի օրինակ, որը բոլորին է ցնցել, 23 ընտրատարածքի 59 տեղամասում քվեարկության ժամանակ կիրառվել են թանաքը ցնդող գրիչների, որի արդյուքնում 27 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, սակայն վերահաշվարկ կատարելուց հետո պարզվել է, որ հաղթանակ է տարել ոչ իշխանական բլոկի թեկնածուն:

Նմանօրինակ գործընթացները մտահոգության լուրջ տեղիք են տալիս եւ անկախ ընտրական օրենսգրքից՝ անհրաժեշտ է քաղաքական կամք, որպեսզի իրականացվեն անհրաժեշտ փոփոխությունները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ