06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Քանի կան ուսուցիչները` կա նաև ազգը, երկիրն ու հասարակությունը

Ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ից Հայաստանում նշվում է ուսուցչի օրը: Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները։ Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։

Ուսուցիչների տոնը նշվում է ավելի քան 100 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:  Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001 թվականին հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը, որպես «Ուսուցչի տոն»: 

Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ: Միշտ ժպտացեք, եղեք առողջ, բարի ու համբերատար, գեղեցիկ ու հմայիչ… Թող երկար լինի Ձեր կյանքը, քանզի Ձեր շնորհիվ է, որ գոյատևում է ազգը: Քանի կան ուսուցիչները` կա նաև ազգը, երկիրն ու հասարակությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ