08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Էդմոն Մարուքյանը կոչով է դիմում կառավարությանը

ԱԺ-ում հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Վանաձորի Քիմպրոմ փակ բաժնետիրական ընկերության աշխատավարձերի խնդրին:

 Պատգամավորի խոսքով ինքը դիմել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, նախարարը պատասխանել է, որ առաջիկայում սպասում են ներդրումների, սակայն անցել է ութ ամիս հարց ու պատասխանից, բայց ոչինչ չի փոխվել. ՛՛Այժմ խնդիրն ավելի արմատական բնույթ է կրում: Այսօրվա նիստից առաջ աշխատակիցներից ևս մեկ նամակ եմ ստացել`մոտավորապես 300 հոգի դեռևս մոտ տասը ամսվա աշխատավարձ ունեն, որ այդպես էլ չեն կարողանում ստանալ, ավելին`չեն կարողանում ճտել, թե ով է կոմբինատի սեփականատերը՛՛,-շեշտեց պատգամավորը:

Նա կոչով դիմեց Կառավարությանը. ՛՛Կոչ եմ անում Կառավարությանը միջոցներ ձեռնարկել, հայտնաբերել ընկերության սեփականատիրոջը, պարտավորեցնել, որ կուտակված պարտքերը վճարի աշխատակիցներին՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ