17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանության համար քննարկելի են

՛՛Քառյակի ներկայացրած կետերից մեծ մասն այսօր և՛ Կառավարության ծրագրերի շրջանակում, և՛ իշխանության տարբեր գործողությունների շրջանակներում քննարկվում են՝ պարտադիրը, կարմիր գծերը, գյուղատնտեսությանը վերաբերող կետերը և այլն՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ խոսելով քառյակի ներկայացրած 12 կետերի մասին:  

Նաղդալյանը նշեց, որ այդ կետերը կարծես թե աշխատանքային օրակարգ են: ՛՛Դրանք խնդիրներ են, որոնք երկուստեք բովանդակային քննարկման են ենթարկվում: Ես կարծում եմ, որ այս իմաստով իշխանությունը որևէ խնդիր չունի և մեր կոլեգաների կողմից բարձրացված խնդիրները քննարկվում են և քննարկվելի են, այդ իմաստով լուծումներ լինելու են: Ավելի շատ կառուցողական աշխատանք է, որն արդեն սկսված է՛՛,- հավելեց Նաղդալյանը։

Հարցին՝ չի կարծում, որ եթե մինչև ՛՛քառյակի՛՛ պահանջած ժամկետը խնդիրներին լուծում չտրվի, նրանք կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց․ ՛՛Ես քառյակի կետերում չեմ տեսնում խնդիրներ, որոնք կապված են քաղաքական իրավիճակի հետ: Ավելի շատ տնտեսական, սոցիալական, գյուղատնտեսական, արդյունաբերության հետ կապված աշխատանքներ են: Տաբու չլինելու իմաստով ուրախ եմ, որ այդպես էլ պետք է լինի և կա: Ինչ վերաբերում է, որ որևէ մեկը ոչ կոռեկտ արտահայտվի նախագահի հասցեին, անկախ նրանից, թե ով է հանրապետության նախագահը, նա երկրի ընտրված նախագահն է և պետք է հարգանքով խոսել նրա մասին՛՛: Հարցին, թե իշխանության համար քննարկելի է հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգի անցնելու պահանջը, Հերմինե Նաղդալյանն ասաց, որ, իր կարծիքով, քննարկման ենթակա է, սակայն ճիշտ մոտեցում չէ, որ խնդրի արմատական լուծմանն հարցն այսօր է դրվում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ