18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ուղարկել են նախագահին ու վարչապետին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ քառյակն այսօր ներկայացրել է 12 կետից բաղվացած հայտարարությունների ցանկ: ՛՛Ակնկալում եմ՝ կլինեն տարաբնույթ մեկնաբանություններ, կոչ կանեի լուրջ վերաբերվեք այդ հայտարարությանը ու իրականություն դարձնենք համգործակցությունն ընդդիմադիր դաշտի ու իշխանության միջև՛՛,-նշեց նա: Ռուստամյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն այս հայտարարության տեքստը ուղարկել է և վարչապետին, և նախագահին:

՛՛Մենք սրա մեջ իմաստ ենք տեսնում՛՛-նկատեց նա՝ հավելելով, որ այս կետերը կարող են իրականություն դառնալ և իշխանության ու ընդդիմության միջև կհաստատվեն քաղաքակիրթ հարաբերություններ: ՛՛Հասարակության կողմից անվստահություն կա իշխանության նկատմամբ, սա լավագույն շանսն է, որ իշխանության նկատմամբ ավստահությունը վերականագնվի ու իրական քայլեր իրականացվեն: Մենք պատրաստ ենք ամբողջապես լիարժեք քննարկել ու իրական դարձնել այն կետերը, որ գրված են՛՛:

ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ իրենք պատրաստ են նաև բանավիճել: ՛՛Մեկ անգամ ցույց տանք, որ նույն նավի մեջ ենք, չենք ուզում՝ այս նավն այնպես ճոճվի, որ խորտակվի: Եթե ականջալուրությունը կառավարության սկզբունքներից մեկն է, եթե սրան էլ ականջալուր չլինեն, ուրեմն վստահություն չի լինի՛՛,-շեշտեց նա:

Ռուստամյանը նկատեց, որ օրինակ՝ եթե պարտադիր բաղադրիչը վերացրել են, ապա չպիտի ճնշեն, որ դիմում էլ չգրեն: ՛՛Ես կոչ եմ անում ժողովրդին դիմել մեզ, ՛՛Դեմ եմ՛՛ շարժմանը,մմենք տեր ենք կանգնելու այդ դիմումներին՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ