Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ “ՀՀ քննչական կոմիտեի մասին” օրենքը, որը կարգավորում է նորաստեղծ այդ կոմիտեում ծառայության անցնելու կարգը, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:
Հանրապետության Նախագահի կողմից ստորագրված օրենքների թվում են նաև “ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին”, “ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին”, “Արդարադատության ակադեմիայի մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, “ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին”, “Ոստիկանության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “Ոստիկանությունում ծառայության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “Ոստիկանությունում ծառայության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, “Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, “Զինվորական ծառայություն անցնելու մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “Հավաքների ազատության մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, “Հանրային ծառայության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, “ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին”, “Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,”Պետական կառավարչական հիմնարկների մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, “Պետական և ծառայողական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, “Հատուկ քննչական ծառայության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, “Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “Ակցիզային հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: