10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Չկա այսօրվա ամենակարևոր հարցի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ չորս կուսակցությունների տեսլականը. Շարմազանով

”Առաջին հերթին աչքի զարնեց, որ ռադիկալ կոչեր չկան, և այդ բոլոր առաջարկները քննարկման արժանի են՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով քառյակի ներկայացրած 12 կետերին:

”Եվ ամենակարևորը` չկա այսօրվա ամենակարևոր հարցի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ չորս կուսակցությունների տեսլականը, որովհետև այս 12 կետերի լուծումը մեծ մասամբ կապված է հենց սահմանադրական բարեփոխումների հետ՛՛,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիա օժտելուն, ապա Շարմազանովը նշեց, որ դա էլ կարելի է քննարկել, բայց դա պետք է օրենքով ամրագրվի:

՛՛Իշխանությունների օրակարգը, կարծում եմ, ավելի լայն է, բայց մենք պատրաստ ենք սրանք քննարկել: Ավելին` այդ 12 կետերի մեջ արդեն կան այնպիսիները, որոնք հիմա քննարկման փուլում են:

Օրինակ՝ 100 տոկոս համամասնականի դեպքում ՛՛Դաշնակցությունն՛՛ առաջարկով հանդես եկավ, մենք մեր կարծիքն ասացինք, բայց պատրաստ ենք կրկին քննարկումներ անցկացնել: Նախևառաջ՝ իշխանությունն իր օրակարգով է առաջնորդվում, իսկ այս կետերում ամբողջական օրակարգը ներառված չէ՛՛:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ մի բանում իրենք միասնական են: ՛՛Այնտեղ Լեռնային Ղարաբաղի հետ կապված կետ կար և այստեղ միասնական կարծիք կա: Կուտակայինի հետ կապված իշխանությունը, կառավարությունն իր կարծիքն արտահայտել է, կա աշխատանքային խումբ: 100 տոկոս համամասնականի շուրջ մենք մեր կարծիքն ունենք, իրենք՝ իրենց, սա չի նշանակում, որ այս հարցը չի կարող էլի քննարկվել: Միայն այս կետերի մեջ իրենք չեն ներառել կամ միգուցե դեռևս չեն հստակեցրել օրվա ամենակարևոր խնդիրներից մեկը, սա սահմանադրական փոփոխություններն են, իսկ առանց դրանց ոչինչ հնարավոր չէ՛՛,-հավելեց նա:

Հարցին, թե քառյակը մինչև սեպտեմբերի վերջն է ժամանակ տվել, արդյոք իշխանությունը մինչ այդ կկարողանա կատարել այդ պահանջները, Շարմազանովը պատասխանեց. ՛՛Առհասարակ ժամանակ տալը լավ բան չէ՛՛: Այն ճշտող հարցին, թե մինչ այդ էական արդյունքներ կարող ենք տեսնել, նա նշեց. ՛՛Ես համոզված եմ, որ դուք տեսել եք, որ իշխանությունները գնում են էական ֆունդամենտալ բարեփոխումների ճանապարհով: Հնարավոր է՝ մեկը տեսնում է, մյուսը չի տեսնում, մեկը ավելի շատ թերություններն 1 տեսնում, մյուսն ավելի շատ ձեռքբերումներն 1 տեսնում, բայց այն, որ այս բոլոր հարցերը իշխանության օրակարգում կան, դա փաստ է”:

Հարցին՝ հնարավոր է այս 12 կետերի արդյունքում վարչապետի փոփոխություն լինի, ԱԺ փոխնախագահն ասաց. ՛՛Բայց ո՞վ է ասել, որ այս պահանջներից ելնելով ենք մենք վարչապետ փոխել: Մեր հարգարժան նախկին վարչապետի հրաժարականի դիմումը հարգել ենք և փոխել ենք վարչապետին՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ