01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բայց Լևոն Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ է այդքան ՛՛Բարգավաճի՛՛ մասին մտածում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի համար զարմանալի է, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանն այդքան մտածում Բարգավաճ Հայաստանի մասին: ”Բայց Լևոն Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ է այդքան ՛՛Բարգավաճի՛՛ մասին մտածում, օրինակ՝ եթե ՀԱԿ-ի ձեռքերը փակեր, ինքը հանդես գար ՀԱԿ-ի անունից, շատ տրամաբանական կլինի: Չի կարելի ուրիշի ձեռքերում կրակի շագանակներ հանել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ մեկնաբանելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածում արտահայտած տեսակետը:

Նշենք, որ Տեր-Պետրոսյանը գրել էր. ՛՛Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել՝ ոչ ամենևին նրա որակներն ու արժանիքները հաշվի առնելով, այլ երկրի թալանն ավելի մեծ թափով շարունակելու, ապագա ընտրություններն ու հնարավոր սահմանադրական հանրաքվեն կեղծելու և Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով՛՛: 

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ կուսակցությունները գնում են ընտրությունների և ցանկացած մոդելի դեպքում ընտրությւոններն են որոշում՝ ովքեր են իշխանություն ձեռք բերում: ՛՛Բազմակուսակցական ղեկավարություն կլինի, թե մեկ կուսակցության ղեկավարություն, դա կուսակցության ձեռքերը չի փակում, որովհետև ընտրություներում շատ ակնհայտ է դառնում, թե ով իրենից ինչ ուժ է ներկայացնում՛՛,-եզրափակեց նա

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ