13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչո՞ւ չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը

 ”Եթե չկատարվի, կհավաքվենք ու կհստակեցնենք մեր հետագա քայլերը: Իհարկե, հարցը միշտ հասնում է այնտեղ, որ եթե հարցեր ես բարձրացնում, ու դրանք լուծում չեն ստանում, միակ լուծումը իշխանությունների փոփոխությունն է՛՛,-այսօր 12 կետերից բաղկացած հայտարարության հրապարակումից հետո ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու ամբողջական իշխանության պահանջ չի դնում քառյակը: ՛՛Մենք համարում ենք, որ պարզապես Սերժ Սարգսյանի հեռացումը երկիր չի փրկի, եթե մենք չհստակեցնենք, թե ինչ համակարգ ենք ունենալու: Մենք տեսել ենք անձանց հեռացում, որից հետո իշխանության եկածներն օգտվել են բարիքներից ու իշխանությունը չի ծառայել ժողովրդին՛՛,-հավելեց Ռուստամյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ ԲՀԿ-ի համար տաբու հարցեր ու խնդիրներ չկան: ՛՛Այս փուլում ԲՀԿ-ն իր երեք գործընկերների հետ միասնական այս հարցերի լուծումն է նպատակահարմար գտնում, որից հետո մենք միասին  չորս քաղաքական ուժերով կծրագրենք մեր հետագա քայլերը՛՛,-նշեց նա:

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այս հարցին ի պատասխան ասաց, որ իշխանափոխությունն անհրաժեշտությունն է, անձերը պետք է գնան, բայց եթե համակարգը մնում է, նոր անձ է գալիս, ոչինչ չի փոխվում: ՛՛Մենք համակարգերի փոփոխության խնդիր ենք դնում՛՛:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն արդեն հայտարարել էր, որ իրենք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարծում են՝ երկրում բոլոր խնդիրների լուծման համար իշխանափոխություն է անհրաժեշտ: 

 Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն այսպես, թե այնպես հեռանալու է 2018-ից հետո, բայց չորրորդ նախագահը պիտի չլինի շարունակողը այն բոլոր թերությունների, որոնք մինչև հիմա չեն լուծվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ