Ազատամարտիկները նախաձեռնել են ”առաջին գծի” ստեղծում. պայքարի նոր տարբերակ
Ազատամարտիկների դաշտային խորհուրդը այսօր հրավիրել էր քննարկում, որտեղ բարձրացվեցին Աստանայում հայտնի նամակի ընթրցումից հետո առաջացած իրավիճակին առնչվող հարցեր:
Ազատամարտիկների դաշտային հրամանատարների խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը տեղեկացրեց , որ դեռևս այս տարվա մայիսի 9-ին ազատամարտիկների դաշտային խորհուրդը հայտարարել է առաջին գծի ստեղծման մասին և նրանք գտնում են, որ այս պահին առաջին գիծ ստեղծելու անհրաժեշտությունը կա.”ՀՀ քաղաքացիները պետք է աշխատեն ’’առաջին գծում’’, որպիսի կարողանան հասնել այն հարցերի լուծմանը, որը կա ինչպես արտաքին քաղաքական , այնպես էլ ներքաղաքական դաշտում”:
Սուրեն Սարգսյանը նկատեց, որ այսօր ’’առաջին գիծ’’ ստեղծելու գաղափարի շուրջ առաջին քննարկումն է, որը սակայն շարունակական է լինելու:
’’Մենք ազատամարտիկներս` վստահ ենք, որ Երասխավանում մեր զոհերը պատահական չեղան: Թիկունքից կրակեցին` դա եղավ մեր սխալ դիվանագիտության արդյունքում: Ով հասնի գալիս ու սկսում է մեզ դաս տալ : Ամբողջ ժողովրդին սկսեցին խայտառակել և հարկավոր է` այնպես անել, որ այս երևույթը վերանա’’,-ասաց Սուրեն Սարգսյանը:
Սարգսյանը հավելեց, որ ազատամարտիկները բնավ նպատակ չունեն քաղաքականությամբ զբաղվելու, այլ.”Ազատամարտիկը կարող է ասել ժողովրդին` մենք Ձեր վահանն ենք, ազատամարտիկը կարող է դիմել քաղաքացուն և ասել դուք կրկին կարող եք հենվել մեր վրա: Մենք ասում ենք` եկեք ճակատ կազմենք, մյուսը ասում է` եկեք սրան փոխենք լավ կլինի: Ոչ մեկին հատ-հատ փոխելու կարիք չկա: Մեզ ամբողջական փոփոխություններ են հարկավոր”,-հավելեց հրամանատարների դաշտային խորհրդի նախագահը: