13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Չե՞ն հուշել, որ վաղն ևեթ սկսեն Մեղրիի թունելի շինարարությունը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013-ի նոյեմբերի 7-ին և 2013-ի նոյեմբերի 18-ին ստորագրված ՛՛ՀՀ ՛՛Հյուսիս- Հարավ՛՛ ճանապարհային միջանցք՛՛ ֆինանսական պայմանագրի քննարկման ժամանակ հարցեր ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանին՝ խոստանալով իր ելույթում ասել բաներ, որոնք պարտադիր պիտի հնչեն այս հարցի շուրջ:

Բագրատյանը հարցրեց՝ փորձել են Կառավարությանը հուշել, որ վաղն ևեթ սկսեն օրինակ՝ Մեղրիի թունելի շինարարությունը, նորը կառուցել հնին զուգահեռ և որպեսզի մասնավորը մասնակցի, նոր ճանապարհը լինի վճարովի: Զաքարյանը պատասխանեց, որ նման քննարկում եղել է հենց ներկայացված համաձայնագրի շրջանակներում, և այս պահին նաև դիտարկվում է հնարավորությունը, որ այդ ճանապարհի որոշ հատվածը, հատկապես՝ Երևանին շրջանցող, լինի վճարովի: Սա, ըստ Զաքարյանի, դեռ քննարկվում է, սակայն քննարկվել է ինչպես ճանապարհների վիճակը, առաջնահերթությունները, այնպես էլ ֆինանսավորման խնդիրները, որակական աշխատանքները: Զաքարյանը նշեց, որ բոլոր տեսանելի խնդիրների շուրջ քննարկումներ եղել են, և հնչել են առաջարկներ պատգամավորների կողմից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ