19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ո՞վ է 2008-ին զանգել ՍԴ անդամներին ու վախեցրել

ՀՀ ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ին ներկայացրեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված Արայիկ Թունյանի թեկնածությունը, ով ՍԴ-ում կփոխարինի Վալերի Պողոսյանին։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ձեռքի տակ է Վիկիլիքսի հայտնի փաստաթուղթը, որտեղ գրվել է, որ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը 2008 թ-ի մարտին հանդիպում է խնդրել ԱՄՆ դեսպանության ներկայցուցչից և տեղեկացրել, որ նախագահական նստավայրի կողմից ՍԴ անդամները ճնշումների են ենթարկվում, որպեսզի կայացնեն նախագահականի համար հաջող որոշում։ ՛՛Խոսքը 2008 թ-ի նախագահական արդյունքների մասին է և ահա Վալերի Պողոսյանն ասում է, որ իրենց զանգել են հրավիրել և իր տեղեկություններով առնվազն ՍԴ երեք չորս անդամներ մարտի 4-ին հրավիրվել են նախագահական, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը դիմումը նախագահական ընտրություներն անվավեր ճանաչվելու՝ մերժվի՛՛,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հարցրեց, թե այդ ժամանակ լինելով իրավաբանական վարչության պետ, կարելի է ենթադրել, որ նա էլ համակարգել է իրավաբանական աշխատանքերը։ ՛՛Պատահաբար դո՞ւք չեք զանգել Վալերի Պողոսյանին, հրավիրել նախագահական, համապատասխան ճնշումներ իրականացնելու համար և ընդհանրապես այս տեղեկության մասին հետաքննություններ են եղել է, թե ո՞վ է զանգել՛՛:

Արայիկ Թունյանը պատասխանեց, թե ինքը բացարձակ տեղեկություն չունի. ՛՛Ես ՍԴ որևէ անդամի ոչ զանգել եմ, ոչ էլ գտնում եմ, որ իրավունք ունեմ զանգելու, և ընդհանրապես տեղյակ էլ չեմ՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ