14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Սա պետությո՞ւն է, թե՞ ահաբեկչական կազմավորում

Տիպիկ ահաբեկչական գործելաոճ. եթե ուզում ես ինչ-որ մեկին ինչ-որ բան պարտադրել, բայց լծակներ չունես` ազդելու նրա վրա, կոտրելու նրա դիմադրությունը, շանտաժի ես ենթարկում` պատանդ ես վերցնում նրա մերձավորին եւ փրկագին պահանջում` սպառնում ոչնչացնել, կտտանքների ենթարկել, ցավեցնել, կտրել (ծամել) ականջը, մինչեւ «խելքի գա» եւ անի այն, ինչ «պահանջվում» է։

Մենք դա տեսել ենք, եւ ոչ մեկ անգամ։

1999-ին ահաբեկիչների հնգյակը ներխուժեց խորհրդարան, գնդակահարեց բարձրաստիճան 10 պաշտոնյաների, այդ թվում` պատգամավորների, մյուսներին պատանդ վերցրեց` պահանջելով «բռնազավթված իշխանությունը» վերադարձնել ժողովրդին։

2016թ. իրենց «Սասնա ծռեր» հորջորջող մի խումբ ահաբեկիչներ գրավեցին ՊՊԾ գունդը, պատանդ վերցրին ոստիկանների եւ քաղաքացիական անձանց` որպես սկիզբ պահանջելով ազատ արձակել տեռորիստական ակտ կազմակերպելու եւ նախապատրաստելու մեջ ամբաստանվող Ժիրայր Սեֆիլյանին։ «Արդյունքում» 3 ոստիկան զոհվեց։

Փաշինյանը նույն ձեռագրով է գործում։

Այն, ինչ կատարվեց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ, եւ այն, ինչ օրը ցերեկով` բոլորիս աչքի առաջ, անթաքույց` բաց եւ թափանցիկ, տեղի է ունենում ՍԴ նախագահի շուրջ, երբ, ձախողելով Հրայր Թովմասյանի վրա կեղտ բռնելու առաջադրանքը, «հատ-հատ» թիրախավորում են նրա մտերիմներին`իրենց հաղորդագրություններում շեշտելով «քավոր-սանիկային» հարաբերությունների գործոնը, քրքրում մարդկանց անցյալը` կառչելով եղած ու չեղած, մեծ ու փոքր «օրինախախտումներից» (որոնք, հիշեցնենք, դեռ պետք է ապացուցել), ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ են։

Նպատակը մեկն է`պետական մակարդակով շանտաժի ենթարկել ՍԴ նախագահին, ստիպել, որ եթե ոչ իրեն, ապա իր «պատճառով» թավշյա անարդարադատության թիրախում հայտնված իր մերձավորներին հետապնդումներից զերծ պահելու համար անի այն, ինչ «պետք» է` հրաժարական տա, տեղ ազատի իր աշխատանքը ցուցադրաբար բոյկոտող ՍԴ ինքնակոչ նախագահի եւ գրպանային դատավորների համար։

Պետական այս ահաբեկչության զոհերից մեկն օրերս ինքնասպան եղավ (հիշեցնենք`ո՛չ վարչապետ կոչեցյալը, ո՛չ Աժ նախագահի պաշտոնն զբաղեցնող ողորմելի կերպարը, ո՛չ «իմքայլական» որեւէ այլ պաշտոնյա կես ցավակցական խոսք չասաց նախկին ոստիկանապետի ողբերգական մահվան կապակցությամբ), մյուսը հայտնվեց վիրահատական սեղանին, եւ սա միայն սկիզբն է։

Իրենց իսկ բնութագրմամբ անգրագետ պողոսներին կերակրելու և աթոռը պահելու այլ ձև չեն գտել։

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ