20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նախագահ Շիրակը հավերժ կմնա մեր հուշերում` որպես հայ ժողովրդի և Հայաստանի անկեղծ ու նվիրված բարեկամ. Ռոբերտ Քոչարյան

Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ
պրն․ Ժակ Շիրակի ընտանիքին և հարազատներին

Սիրելի բարեկամներ,

Ընդունեք իմ անկեղծ ցավակցությունները` Ֆրանսիայի նշանավոր պետական գործիչ, նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ։

Անուրանալի է պարոն Շիրակի դերը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման, Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Նախագահ Շիրակը հավերժ կմնա մեր հուշերում` որպես հայ ժողովրդի և Հայաստանի անկեղծ ու նվիրված բարեկամ։

Ամենաջերմ զգացմունքներով եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Փարիզում, միջազգային հարթակներում։ Նախագահ Շիրակը լայնախոհ պետական գործիչ էր, հետաքրքիր և իմաստուն զրուցակից, վստահելի ու ազնիվ գործընկեր։

Ժակ Շիրակը իր ուրույն հետքն է թողել պատմության մեջ։ Վստահ եմ, որ սերունդներն ըստ արժանավույնի կգնահատեն նրա քաղաքական ժառանգությունը։

Սիրելի բարեկամներ,

ևս մեկ անգամ հայտնելով անկեղծ վշտակցությունս` ուժ և տոկունություն եմ մաղթում ձեզ այս ծանր օրերին։

Ռոբերտ Քոչարյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ