23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դպրոցի տնօրեններ են ազատվել աշխատանքից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ Երեւանի համար 174, 134 եւ 181 հիմնական դպրոցների տնօրեններն ազտավել են աշխատանքից: Որոշումներում մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, հիմք ընդունելով Ն. Դանիելյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

  1. Նաիրա Ռուդոլֆի Դանիելյանին՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երեւանի համար 174 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, հիմք ընդունելով Գ. Ազատյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

  1. Գոհարիկ Ռուբիկի Ազատյանին՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երեւանի համար 134 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, հիմք ընդունելով Լ. Արեյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

  1. Լիլիթ Դերենիկի Արեյանին՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երեւանի համար 181 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ