03 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մեր սատարումը Ռոբերտ Քոչարյանին շարունակվելու է մինչեւ արդարության հաղթանակ». Արմեն Աշոտյան


«ՀՀԿ-ն ամբողջությամբ սատարում է Ռոբերտ Քոչարյանին այս՝ մեզ համար ակնհայտ քաղաքական շարժառիթներով հարուցված գործընթացի շրջանակում: Մենք միակ քաղաքական ուժն ենք, որը Ռոբերտ Քոչարյանին սատարող հայտարարություններով է հանդես եկել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Խնդրի մասին տեղեկացրել ենք միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում ենք: Մեր սատարումը շարունակվելու է մինչեւ արդարության եւ արդարադատության հաղթանակ, որին հավատում ենք: Չէի ուզենա, որ այդ հաղթանակը գար Ստրասբուրգից: Կուզենայի, որ այն կերտվի հենց Երեւանում»,-նշեց Արմեն Աշոտյանը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին ՀՀԿ-ն որեւէ քաղաքական օրակարգ որեւէ քաղաքական ուժի հետ չի քննարկում. «Ռոբերտ Քոչարյանի դեպքում մեզ համար գերակա է նրա ազատության հասնելը՝ չբացառելով որեւէ գործակցություն ընդդիմադիր դաշտի այն բեւեռների հետ, որոնց հետ մենք կունենանք «հանուն»-ի շուրջ ծրագրային եւ գաղափարի առաջնահերթություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

aravot.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ