02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դուք անձամբ, դռների տակ վնգստացող դատավորների ցուցակի մեջ կա՞ք. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորին

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի ու նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի միջև բանավեճ առաջացավ, և դատավորը դատական սանկցիա կիրառեց փաստաբանի նկատմամբ։

Մինչ այդ, հիշեցնենք, դատարանը մերժել էր Քոչարյանին գրավով ազատ արձակելու մասին փաստաբանների միջնորդությունը։ Հայկ Ալումյանը հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ «բովանդակային առումով այստեղ դատարան գոյություն չունի»։

«Մեր պաշտպանյալը Հայաստանում զրկված է դատարանի իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։ Բացի այդ, հայտարարում եմ, որ դատարանի նկատմամբ հերթական ճնշումներ գործադրելուց մեկի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ դատական համակարգում գոյություն ունեն դռների տակ վնգստացող դատավորներ։ Այդ հանգամանքը իր հրապարակային ելույթներից մեկում հաստատել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Մենք պատրաստվում ենք Ձեզ միջնորդել, որ Դուք ինքնաբացարկ հայտնեք։ Պարոն Վարդազարյանն ասաց, որ այդ դատավորներին դատական համակարգում գիտեն և մենք ուզում ենք իմանալ՝ Դուք անձամբ, դռների տակ վնգստացող դատավորների ցուցակի մեջ կա՞ք», – հայտարարեց Ալումյանը։

Այս հայտարարությունը վրդովեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանին, և վերջինը զգուշացում դատական սանկցիա կիրառեց՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։

«ԲԴԽ նախագահի հայտարարությունները չեն քննարկվում», – հավելեց դատավորը։

Ալումյանը դատարանին միջնորդեց իրենց մեկ աշխատանքային օր տրամադրել՝ դատավորին բացարկ հայտնելու միջնորդությունը պատրաստելու համար։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ինքը հաջորդ շաբաթ մասնակցելու է դասընթացների և այդ պատճառով դատական նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ