22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ըմբշամարտի ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնությունում պարտվել է իրանցի մրցակցին բրոնզե մեդալի համար մղվող գոտեմարտում:

 

Լարված պայքարում անցած գոտեմարտն ավարտվել է Չալյանի՝ 9:6 հաշվով պարտությամբ:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4:

2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին, իսկ 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր հասել Ռիվաս Էսպինոզայի նկատմամբ՝ Վենեսուելա։

Քառորդ եզրափակչում Չալյանը 5:4 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Պավել Լյախին՝ ապահովելով Հայաստանի հավաքականի համար երկրորդ օլիմպիական ուղեգիրը։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Չալյանը 2։5 հաշվով ցավալի պարտություն էր կրել Շվեդիան ներկայացնող Ալեքս Կեսիդիսիից։ Երկրորդ մրցափուլի կեսին հայ ըմբիշը 2։1 հաշվով հաղթում էր մրցակցին, սակայն կոպիտ սխալ թույլ տվեց, ինչի հետևանքով Կեսիդիսը 4 միավորանոց գցում կատարեց։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ