08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հրաժարականների շքերթը կշարունակվի Նիկոլ Փաշինյանի համար տխուր հետեւանքներով

Վանեցյանը տվեց Փաշինյանի իշխանազրկման լուրջ մեկնարկը. Արթուր Վանեցյանի հրաժարականն ԱԱԾ պետի պաշտոնից, ընդ որում Նիկոլի գործունեությունը գնահատելով՝ տարերային, հախուռն, առաջնայինը երկրորդականից և անցողիկը մնայունից չտարբերող գործելաոճ։

Սրանով Վանեցյանը ոչ միայն ամրապնդեց հասարակական այն կարծիքը, որը ժամ առ ժամ խորանում է Փաշինյանի իշխանության մասին, այլև՝ ցույց տվեց իր սկզբունքայնությունն ու հասարակության առջև հաշվետվողականությունը։ Չէ որ ԱԱԾ պետի պաշտոնն զբաղեցնող պաշտոնյան իրավունք չուներ հրաժարական տալ ու սուս ու փուս լքել պաշտոնը։ Մենք արդեն ունեցել ենք նախադեպեր, երբ մեկ-երկու առավել ցածր պաշտոններ զբաղեցնող անձինք հրաժարական են տվել՝ իրենց հրապարակային անհամաձայնությունն հայտնելով Նիկոլի վարած կործանարար քաղաքականությանը։ Սա դեռևս ամենաբարձր մակարդակով տրված առաջին անհամաձայնության հրաժարականն էր, բայց ոչ վերջինը՝ իշխանության մեջ դեռևս բարձր վարկանիշ ունեցող հաշված պաշտոնյաներից։

Առաջիկայում էլ հրաժարականների շքերթը շարունակվելու է, մինչև Նիկոլը միայնակ մնա իր տեսակի հետ։     Վանեցյանը տվեց Փաշինյանի իշխանազրկման լուրջ մեկնարկը, սպասենք սորոսականների ակտիվացմանը՝ Նիկոլի համար տխուր հետևանքներով հանդերձ։

Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ