ԱԺ-ն չի սպառել դեռեւս նախորդ շաբաթվա սկզբին մեկնարկած օակարգը /տեսանյութ/
Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, շարունակում դեռեւս նախորդ շաբաթվա սկզբին մեկնարկած երրորդ նստաշրջանի աշխատանքը:
Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 69, սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 57 հարց:
Օրակարգում ընդգրկված 57 հարցերից երկուսը մնացել են. Այսօր ԱԺ–ն քննարկում է պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։