23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ ազգը պետք է կամ ձերբազատվի այս անձանցից, կամ պատրաստ լինի աղետի

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․

«Մի բան ասեմ։ Ուզեք թե չուզես, բայց փաստը կայանում է նրանում, որ ներկայումսմ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի գոտում, ու այս պարագայում Հայաստանում ունենալ մի իշխանություն, որը ոչ միայն ընդունված չի Մոսկվայի կողմից, այլ ռուսական իշխանությունների կողմից դիտարկվում է որպես իզգոյ, դա նշանակում է երկիրը կանգնացնել անտեղի հարվածների, արհավիրքների ու դաժան աղետի առաջ, որը կարող ճակատագրական լինել հայ ազգի հետագա գոյատեւման համար։ Իհարկե, քաղաքական ռեալիզմից կտրված մանկամիտների բանակը կարող է շարունակել բարբաջել, թե այդ կերպ, նման զոհաբերություններով հայ ազգը պաշտպանում է իր սուվերենությունը, բայց դա գեղեցիկ հեքիաթներ են անգրագետ ցեղերի ականջը շոյելու համար։

Նման կերպ հայ ազգը մի անգամ էլ է 1920 թվականին «պաշտպանել իր սուվերենությունը», երբ քաղաքական անհեռատեսությունը հանգեցրեցին նրան, որ լավագույն դեպքում Արաքսը հասցրեց անցնել այդ անպատասխանատու իշխանությունը եւ իրենց ընտանիքի անդամները, իսկ թուրքական զորքը տեղում Գյումրում բռնաբարում էր հայ աղջիկներին եւ տղաներին, իսկ Հայաստանն էլ կորցրեց այն տարածքների 2/3, որը պոտենցիալ կարող էր պահպանել Սովետական Հայաստանի կազմում։ Այս իրավիճակը երկար տեւել չի կարող, կամ հայ ազգը պետք է գտնի իր մեջ ուժ եւ հեռատեսություն ձերբազատվելու այս անձանցից, ում հետագա պաշտոնավարումը սպառնում է ողջ ազգին, կամ պետք ա պատրաստ լինի աղետի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ