01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Քաղաքական մեծամասնությունն էլ լուրջ չի ընդունում Փաշինյանի հայտարարությունները». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքական մեծամասնությունն էլ լուրջ չի ընդունում Փաշինյանի հայտարարությունները.

Նախօրեին նեոբոլշևիկյան իշխանության քարոզչամեքենան փորձեց ավետել հերթական ժողովրդավարական նվաճման մասին՝ հպարտանալով թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 տեղերից 2-ը տրամադրում է խորհրդարանական ընդդիմությանը։

Տղե’րք,դուք Փաշինյանի զինակիցներն ե՞ք,թե՞ փոս փորողները։
Ա’յ տնաշեններ,Նիկոլն արդեն մեկ տարի պնդում է,որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա։

Դուք այդ ի՞նչ հանձնաժողով եք ստեղծում։
Ինչպե՞ս եք կանխարգելում մի բան,որը նորին գերազանցություն Փաշինյանի պնդմամբ այլևս գոյություն չունի։

Փաստորեն արդեն քաղաքական մեծամասնությունն էլ լուրջ չի ընդունում Փաշինյանի հայտարարությունները։

Դե մեր Նիկոլն է,բան է՝ ասել է…

Հենց այսպես էլ ապրում ենք»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ