04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանը ո՞ւժ կկիրառի՝ «պահեստային» ուժ է ձեւավորվում. Փաստ

ՀՀ քաղաքական դաշտում օրըստօրե տարբեր վարիացիաներ են տեղի ունենում, որոնք իրենց հերթին կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել օրակարգային, ինչպես նաև քաղաքա­կան վերադասավորումների: Թերթի տեղեկություննե­րով՝ իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց համար մի քանի ուղղություններով զարգացումների նախապատրաստվել՝  հնարավոր բոլոր ռիսկային տարբերակներից խուսափելու և դրանց պատրաստ լինելու համար:

Այսպիսով, ըստ թերթի աղ­բյուրի փոխանցման, Փաշինյանը ձեռնամուխ է եղել իր համար «պահեստային» ուժի ստեղծմանը, որը վարկանիշի անվերա­դարձ անկման ու հնարավոր կտրուկ զարգացումների ժամանակ իր համար վահան կհանդիսանա:

Լուրերի համաձայն՝ այստեղ կհամախմբվեն ինչպես խորհրդարանում գտնվող, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի այն ներկայացուցիչները, ով­քեր դեմ են իշխանությունների վարած «մեղմ մեթոդներին և «թավշյա» քաղաքականությանը», չի բացառվում, որ այդ ուժի մեջ համախմբվեն այնպիսի դեմքեր, ովքեր տարբեր ժամանակներում համարվել են քաղաքական հակառակորդներ:

Այս եւ այլ հրապարակումներին ծնոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ