10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Աղբահանության խնդիրն արդեն լուծված է. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր հրաժարականի շուրջ խոսակցություններին:

«Ես խնդրում եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ դեղին մամուլը հանեք ձեր մակարդակին, ոչ թե հակառակը: Ինչի՞ մասին է խոսքը. այս ընթացքում արդեն իսկ 6500 քմ տարածք մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք Երևանի քաղաքապետարանի բյուջեն, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները: Մենք մեծ պլաններ ունենք, ինչի՞ պետք է հրաժարական ներկայացնեմ»,- նկատեց Հայկ Մարությանը:

Անդրադառնալով աղբահանության խնդիրներին, Երևանի քաղաքապետը նկատեց, որ խնդիրն արդեն լուծված է. «Ես հիմա այնպիսի համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետը, հետագայում երբևէ այս խնդիրը երևանցիների հետ ոչ մի առնչություն չունենա:»:

Անդրադառնալով «Սանիթեք»-ի աշխատակիցների իրականացրած բողոքի ակցիային, Հայկ Մարությանը նկատեց, որ այն ուղղորդված է. «Երևի «Սանիթեք» ընկերության կողմից է ուղղորդված, իրենք փորձում են իրենց խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ