27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլն Աքիլլես չէ, պոպուլիզմի եւ ստախոսության գարշապարը խոցվելու է. Շարմազանով

Այսօր քայլողների իշխանության ինտելեկտուալներից մեկը խորհուրդ է տվել պատգամավորներին հունական գրականություն կարդալ: 

Սա այն դեպքն է, երբ հունական գրականությունը, մասնավորաբար Հոմերոսի «Իլիական» ու «Ոդիսական» ընթերցելը կարող է օգտակար լինել հենց իշխանական բուրգի ծայրին հայտնված Փաշինյանի համար:

Առաջին՝ չմոռանալու համար «տրոյական ձիու» եւ այնտեղ դարանակալած Ոդիսեւսի մասին եւ երկրորդ՝ հիշելու, որ նույնիսկ Աքիլլեսի պես հերոսը ուներ խոցելի գարշապար:

Նիկոլն Աքիլլես չէ, անխոս: Հերոսության մասին հին հույների եւ ընդհանրապես դասական սահմանումը բոլորովին այլ է, քան այն, ինչ այսօր մեզանում փորձ է արվում աղավաղելով՝ համոզել միամիտներին:

Նիկոլի «փրկչական հերոսության» մասին միֆն այնքան արագ հօդս ցնդեց, որքան արագ հույները գրավեցին Տրոյան՝ մեկ գիշերում:

Պարզապես մի խնդիր կա. անվերջանալի պոպուլիզմն ու մանիպուլյացիան որքան հալումաշ կանի 30 տարում կառուցած պետականությունը, մինչեւ որ կգիտակցվի, որ «թագավորը մերկ է»:

Հ.Գ. Ուզած- չուզած, վաղ թե ուշ պոպուլիզմի եւ կեղծիքի, ստախոսության գարշապարը խոցվելու է: «Տրոյական ձիո՞վ», թե՞ ուղիղ, ժամանակը ցույց կտա:

70263851_503224857145281_9103212054642163712_n
 
Գրում է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ