27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամուլսարի հարցով Ալեն Սիմոնյանը քննարդատությունների կիզակետում է. Մեդիա պաշտպան

Մեդիա պաշտպան նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրում է.

«2019 թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի (Alen Simonyan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 97 հոդված, որոնցից 27-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 68-ը՝ չեզոք: Ամուլսարի հարցով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես գտնվում է քննադատությունների կիզակետում։ Ամուլսարը դեռևս ներկա իշխանության բոլոր թևերի համար անլուծելի գլուխկոտրուկ է մնում։ ՀՅԴ բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը, անդրադառնալով Ամուլսարի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշման մասին Ալեն Սիմոնյանի գնահատականին, ըստ որի ՀՅԴ-ն հանրությանը հաճոյանալու եւ քաղաքական փնտրտուքների նպատակ ունի, ասել է. «Ցանկություն չունեմ ինչ-որ մեկի, առավել եւս՝ Ալեն Սիմոնյանի ասածները մեկնաբանել:

Մեր տեսակետներն ու մոտեցումներն այդ հարցում սպառիչ են: ՀՅԴ-ն հայտարարությամբ հանդես է եկել, Բնապահպանության նախկին նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ օրերս ծավալուն մեկնաբանություն է տվել»։ Բնապահպան Ապրես Զոհրաբյանն էլ իր հերթին է անհեթեթ որակել Ալեն Սիմոնյանի խոսքերն ուղղված բնապահպանական ճամբարին, նա նշել է, որ Ամուլսարի մասին գրողնեը հիմնականում Ամուլսարի տեղն ու դիրքը լավ չեն պատկերացնում։ Աժ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կինը և Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան մեկնաբանություններում բանավեճ են ունեցել, որը լայն քննարկման առարկա է դարձել։ Գորգիսյանի կինը՝ Գայանե Տեր-Աստվածատրյանը, Տիգրան Ավինյանի գրառման տակ գրել է. «Տեղն ա մեզ, 70% ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց», որից հետո բանավեճին միացել է փոխխոսնակը և հարցրել. «Գայանե Տեր-Աստվածատրյան ջան, բայց դուք Լուսավոր Հայաստանից եք, մեզ եք ձայն տվե՞լ, ուղղակի հարցնում եմ»։ Սա համացանցում քննադատությունների տեղիք է տվել։ Շատ օգտատերեր հարցնում են՝ արդյոք իշխող ուժը միայն իրենց ձայն տվածների համար պետք է աշխատի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ