05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Բրազիլիային հետաքրքրում են հայկական գինին, կոնյակը

Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ փորձեր են արվում երկու երկրների միջև տնտեսական ու մշակութային հարաբերությունների բերալավման ու ամրապնդման համար: ՛՛Հայաստանի և Բրազիլիայի միջև տնտեսական ու մշակութային կապերը թույլ են զարգացած, առևտրի շրջանառությունը 40 մլն դոլլար է կազմում, սակայն մեծ թիվ է կազմում Բրազիլիայից Հայաստան ապրանքների արտահանումը՛՛:

Նա հայտնեց, որ օրինակ՝ հունիսի 27-ին՝ 18:30-ին, տեղի կունենա բրազիլական երաժշտության համերգ՝ ճամփորդություն բրազիլական երաժշտության միջոցով Բաղրամյան 18 հասցեում:

Դեսպանը նաև տեղեկացրեց, որ տարբեր հանդիպումներ է ունեցել հայ գործարար ոլորտի հետ, կա պայմանավորվածություն, որ Սան Պաուլոյում լինի հայկական առևտրի պալատի ներկայացուցիչ: 

՛՛Հայաստանը ունի ինժեներատեխնիկական և IT զարգացած ոլորտ, իսկ Բրազիլիան աշխարհում 7-րդն է IT ոլորտի զարգացմամբ և այս ոլորտում կարող է համագործակցություն լինել: 

Բրազիլիան ունի այնպիսի ապրանքների պահանջարկ ինչպիսին են կոնյակը, գինին և այլն, հայ գործարարները կարող են արդյունավետ աշխատել բրազիլական շուկայում, որը գնալով մեծանում է՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ