21 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

Գաղափարախոսություն է պարտադրվում երկրի քաղաքացիներին, որոնք այդ հակազգային մտահղացումը ընկալում են հրճվանքով

Без названия (3)

Միշտ ասել եմ և չեմ զլանա նորից կրկնվել, անընդունելի եմ համարում, որ հայհոյում են պետության ինչպես նախկին, այնպես էլ ներկա ղեկավարին․ խնդիրը անձը չէ, այլ այն, ինչ անում են պետության նախկին և ներկա ղեկավարները։

 

Ակնհայտ է, որ երկրորդ նախագահը հետապնդվում է այն պատճառով, որ որպես պետության ղեկավար՝ միջոցներ է ձեռնարկել վերականգնելու սահմանադրական կարգը՝ կանգնեցնելով այն ուժերի առաջընթացը, որոնք մի քանի տարվա ընթացքում փոշիացրել էին երկրի ամբողջ ռազմա-արդյունաբերական համալիրը, քայքայել ամբողջ տնտեսությունը, ասպարեզից հեռացրել բոլոր հայրենասեր ու վեհանձն մարդկանց, կնքել մի խայտառակ զինադադար, որին կարող էր գնալ միայն պարտված կողմը․․․

Այսինքն՝ հստակ գաղափարախոսություն է պարտադրվում երկրի քաղաքացիներին, որոնք այդ հակազգային մտահղացումը ընկալում են հրճվանքով՝ պարզամտորեն իրենց երևակայելով որպես «հայրենասեր» ու «ազգափրկիչ» հեղափոխականներ։

Եվ այդ գաղափարախոսությունն ասում է, որ վատ է այն նախագահը, որը լինելով պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարը պատերազմի տարիներին, կարողացավ բեկում մտցնել այն պահին, երբ շատերն արդեն հավաքել էին ճամպրուկները և պատրաստվում էին հեռանալ Արցախից ապա և Հայաստանից, որը ավելացրել է երկրի բյուջեն ութ անգամ, որի տնտեսական քաղաքականության արդյունքում աշխուժացել էր երկրի տնտեսական կյանքը։

Այդ գաղափարախոսությունը նաև ասում է, որ լավ է այն նախագահը, որը ոչնչացրեց երկրի տնտեսությունը, լավ է այն նախագահը, որը չկարողացավ զարգացնել նախկինի հաջողությունը և ութ անգամի փոխարեն գոնե երկու անգամ ավելացնել բյուջեն, որն անզոր եղավ ապահովել բանակային կարգապահությունն ու մարտունակությունը, որի արդյունքում երկրի պաշտպանական համակարգը անզոր գտնվեց ապրիլյան ներխուժման ժամանակ․․․, այդ գաղափարախոսությունը բլեֆ և ստախոսություն է, ուրիշ ոչինչ:

Եվ եթե երկրի քաղաքացիները կուլ են գնում այդ հակապետական քարոզչությանը, նշանակում է, որ այդ մարդկանց համար երկիրն այլևս հայրենիք չէ, նրանք զուրկ են հայրենիքի զգացողությունից, որին էլ հենց ձգտում են այդ գաղափարախոսությունը ներմուծող ուժերը։ Քոչարյանի նկատմամբ ինչ անում են՝ վրեժխնդրություն է, բլեֆ և ստախոսություն է, ուրիշ ոչինչ:

Հ.Գ. Փաստորեն, մենք չենք հարգում, չենք սիրում մեր տեսակը, որ այսպիսի հոժարությամբ ընդունում ենք օտար արժեքներ, սովորույթներ․․․ Հոգեբանորեն, սա հատուկ է թույլ ու բարդույթավորված անձնավորություններին, որոնց ինքնագնահատականը շատ ցածր է։ Այնումենայնիվ, սա զուտ անձնական խնդիր է, բայց երբ նման մարդիկ, կարևոր չէ՝ ինչպես, դառնում են պետության պատասխանատուներ, խնդիրը վերաճում է համազգայինի` պատուհաս դառնալով ամբողջ ազգի համար։

Տեսակի կռիվ է։

Արթուր Թովմասյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ