14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սիրիային վերաբերող հարցերում Հայաստանը խորհրդակցության մեջ է գործընկերների հետ. Մնացականյան

Սիրիայի հարցը մեզ համար շատ զգայուն է և մենք դա արտահայտում ենք մեր մարդասիրական առաքելության գործառույթն իրականացնելու միջոցով, այսօր Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Սիրիայի խնդրի կարգավորման գործընթացը չափազանց դինամիկ և բազմաշերտ է։ Այստեղ մենք առաջին հերթին ունենք մեր արտահայտված գերակայությունը, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը», – ասաց նախարարը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի հստակ ձևավորված ռազմավարական համագործակցություն.

«Մենք ունենք մեր օրակարգը համագործակցության բազմաթիվ գործընկերների հետ, և այդ բոլոր ուղղություններում ունենք մեր գերակայությունը՝ հաշվի առնելով միջազգային ներկայիս հարաբերությունների օրակարգը։ Յուրաքանչյուր գործընկերոջ հետ մեր հարաբերությունները կառուցում ենք՝ երբևէ բացառելով նման հարաբերությունները մեր մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին»։

 

Մնացականյանն ընդգծեց, որ խորհրդակցության մեջ են գործընկերների հետ Սիրիային վերաբերող հարցերում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ