23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ պատասխան կլինի Մոսկվայից Շիշկինի՝ Հայաս­տանում ապաստան ստանալու դիմաց. Փաստ

Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինի՝ Հայաս­տանում ապաստան ստանալու թեման, ըստ փորձագիտական որոշ շրջանակների, հազիվ թե անպատասխան մնա ՌԴ կողմից: Մասնավորաբար, մեզ հետ զրույցում մի քանի քաղա­քագետներ մտահոգություն էին հայտնում, որ Ռուսաստանը գուցե արգելի ներքին անձնագ­րերով ՀՀ տարածք մտնելը:Ի դեպ, Շիշկինը Հայաստան է ժամանել ՌԴ ներքին անձնագ­րով, որովհետև չի ունեցել երկրից դուրս գալու համար նախատեսված անձնագիր («զագրանպասպորտ»):

Նշենք, որ 2017 թվականին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Ռու­սաստանի հետ առանց վիզային ռեժիմի վե­րաբերյալ համաձայնագրում փոփոխություն­ներ կատարելու մասին առաջարկին, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այ­ցելել ներքին անձնագրերով:

Նշվում էր, որ այդ որոշումը ավելի դյուրին կդարձնի ՌԴ քաղա­քացիների կողմից փաստաթղթերի ձևակերպ­ման գործընթացը, բացի այդ, այն ուղղված է Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության հոսքի մեծացմանը: Ըստ փորձագետների, Հա­յաստանի արտաքին գերատեսչությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի ՌԴ հետ՝ մեղ­մելու այս չմտածված քայլի հնարավոր հետև­անքները, քանզի հենց միայն ներքին անձ­նագրերով ՀՀ այցելելու հնարավորության վե­րացումը կարող է լուրջ հարված լինել տուրիզ­մի համար, քանի որ ՌԴ քաղաքացիների մեծ մասը հենց ներքին անձնագրերով էին ժամա­նում Հայաստան:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ