23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արսեն Թորոսյանը միայն 1 ծրագրով 7.5 անգամ բազմապատկել է իր կնոջ բուժկենտրոնի պետպատվերը, սա կոռուպցիա է, եւ դուք պատասխան եք տալու. Թամամյան /տեսանյութ/

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր կնոջ ղեկավարած «ՄԻԲՍ» բուժկենտրոնին պետբյուջեից հատկացվող ֆինանսավորումը ավելացրել է 7.5 անգամ, սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա և սրա պատասխանը նա պետք է տա, ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր այս մասին հայտարարեց ԵՊԲՀ  մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ Գևորգ Թամամյանը:

Թամամյանը նշեց, որ պետպատվերի բաշխումը եղել է անարդար և իրենց մասնագետները այժմ աշխատում են այդ ուղղությամբ:
«2.7 միլիարդ դրամ գիտեք Արսեն Թորոսյանն ո՞ւմ հիվանդանոցի են փոխանցել, կարո՞ղ եք գուշակել: «Աստղիկ» ԲԿ-ին, գիտե՞ք ում է պատկանում, կարող եք նայել՝ Սամվել Ալեքսանյանին:  Այս տարի նախորդ տարվա համեմատ 1 միլիարդ դրամով ավելացվել է «Աստղիկ» ԲԿ-ի բյուջեն: Եվ այսօր այդ հիվանդանոցը հայտարարություն տարածեց, որ իրենք ամբողջովին կողմ են նախարարի բարեփոխումներին: Բնական է 1 միլիարդ դրամ ում բյուջեն էլ ավելացնես կողմ կլինի: Իմիջիայլոց, հետաքրքիր համընկնում կա. բոլոր մեծ գումարներ ստացած մասնավոր հիմնարկները սկսեցին հայտարարություններ տարածել ի աջակցություն Արսեն Թորոսյանի: Եվ այն պետական հիմնարկներն էլ, իհարկե, որտեղ նախարարի մտերիմներն էին նշանակված պաշտոնների: Շատ հետաքրքիր վաղ անցյալ է հիշեցնում ձեր այս գործելաոճը, պարոնայք:

Նույն Աստղիկ ԲԿ-ի պետպատվերի և թե այլ բուժկենտրոնի պետպատվերի բաշխման շուրջ մեր ֆինանսիստները աշխատում են և ցույց կտան, թե ոնց է եղել: Նախարարի աթոռը զբաղեցնող անձ ասում էր՝ հավասար են բաշխվել: Հավասարաչափ նշանակում է, որ եթե մի ծրագրի շրջանակում իր կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 7.5 անգամ ավելանում է, նշանակում է՝ մյուս հիմնարկներին էլ պետք է 7.5 անգամ ավելանար, իսկ եթե իր կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերն ավելանում է 7.5 անգամ, իսկ մնացածինը՝ 10 տոկոսով, 25 տոկոսով, ինչպե՞ս դա կբացատրեք: Պատասխանեց այս հարցին»,-ասաց բժիշկ Թամամյանը՝ լրագրողներին հորդորելով ստանալ այս հարցերի պատասխանը:

Դիմելով Արսեն Թորոսյանին՝ ուռուցքաբանն ասաց. «Եթե Ձեր պաշտոնավորման ընթացքում միայն մի ծրագրի շրջանակներում 7.5 անգամ ավելանում է Ձեր կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 9.5 մլն դառնալով 71. 2 մլն դրամ, դա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա և դրա պատասխանը դուք պետք է տաք»:

Թամամյանը հիշեցրեց, որ նախքան նախարար դառնալը Արսեն Թորոսյանն էր զբաղեցնում «ՄԻԲՍ» բուժկենտրոնի տնօրենի պաշտոնը, իսկ նախարար դառնալուց հետո այդ պաշտոնը փոխանցվեց նրա կնոջը:

«Ամերիկայի նախագահներից մեկն ասել է՝ «Կոռուպցիան այն է, երբ իմ ղեկավարման շրջանում իմ շրջապատը սկսում է հաջողությունների հասնել»: Փորձեք Առողջապահության նախարարի շրջապատի հաջողությունները նայել: 1 ծրագրի վերաբաշման արդյունքում 7.5 անգամ ավելանում է նախարարի կնոջ ղեկավարած բուժկենտրոնի ֆինանսավորումը, որը, ի դեպ, մինչև նախարար դառնալը ինքն էր ղեկավարում, այնուհետ անցավ իր կնոջ, չնայած, որ նա հայտարարում է, թե դրա հետ կապ չունի: Մի ժամանակ էլ Սամվել Ալեքսանյանն էր հայտարարում, որ ինքը իր բիզնեսների հետ կապ չունի»,-ասաց Թամամյանը՝ հավելելով, որ Արսեն Թորոսյանի ու Սամվել Ալեքսանյանի հայտարարությունները շատ նման են իրար:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ