23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Երբ սորոսական մեկը լկտի ու մեր պետական շահերին վնասակար հայտարարություն է անում, ես չեմ զարմանում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից և մեր անվտանգային համակարգի հիմնական անկյունքարերից է:

Չնայած Փաշինյանի հավաստիացումներին, այդ հարաբերությունները, մեծ ցանկության դեպքում, դժվար է բնորոշել դաշնակցային: Իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում եղել եմ ու կմնամ այդ հարաբերությունների իրական դաշնակցային բնույթի ջատագով: Հրապարակային, ոչ թե պատերի տակ, դատապարտել եմ թե՛ ռուսական, թե՛ հայկական շրջանակներից հայտարարություններ, որոնք վնասել են այդ դաշնակցությանը:

Երբ սորոսական մեկը լկտի ու մեր պետական շահերին վնասակար հայտարարություն է անում, ես չեմ զարմանում: Զարմանում եմ, երբ այդ հարաբերությունները փայլուն համարող վարչապետի պաշտոն զբաղեցնողը լռում է ու չնկատելու է տալիս իր կողմից Արցախ գործուղված, Ստեփանակերտին դասեր տվող սորոսականին: Ավելին, պետբյուջեից է ֆինանսավորում պետականաքանդությունը:

Հ.Գ.
Միջպետական դաշնակցային հարաբերությունները ոչ թե աննպատակ կոմպլիմենտների, այլ իրական գործերի կարիք ունեն:
Ամոթ է, սթափվե՛ք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ