ԿԲ նախագահի տեղակալի համար գնած մեքենան` թոշակների բարձրացման խոչընդոտ (վիդեո)
‘Եթե Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղեկալի համար ավտոմեքենա չառնեն, թոշակները 100 դրամով կբարձրանան, բայց նրան անպայման պետք է մեքենա առնեն’,-այսօր ասուլիսին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա` թոշակները չեն բարձրանա, սակայն գները կբարձրանան: Իսկ 2013 թվականի պետական բյուջեի ընդունմամբ ավելի կվատանա հասարակության սոցիալ-տնտեսական վիճակը: Նման վիճակից խուսափելու համար ՀԱԿ-ը մի շարք առաջարկներ ունի: Սակայն ՀԱԿ պատգամավորը դժգոհում է, որ ոչ այդ առաջարկները, ոչ եկամուտները Ազգային ժողովում ոչ ոք չի ցանկանում քննարկել: ‘Այնքան ծիծաղելի բաներ եղան: Ասենք հայտարավում է, որ 418 մլրդ դոլլարի պարքտ ունենք, ասում եմ` դա դոլլարով է փակվելու, ասում են` հա, դոլլարով, ասում եմ` ինչ կուրսով, չեն ասում’,-ընդգծեց Բագրատյանը:
Պատգամավորի մյուս վերլուծությունները` տեսանյութում:
http://www.youtube.com/watch?v=YzesFL-yDHs&feature=youtu.be