05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

«Ազատություն Ռոբերտ Քոչարյանին … » կոչերի ներքո Փաշինյանը սկսեց արտասանել /տեսանյութ/

«Ելույթս ուզում եմ սկսել անսովոր կերպով՝ կարդալով իմ բանասստեղծությունը, որը գրել եմ 2016 թվականին, Մարտակերտի շրջանում, որպես ՊԲ կամավոր մարտական հերթապահություն իրականացնելիս»,-Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարդալով Հայոց զորքը՝ հարթավայրում բանաստեղծությունը:

Տիգրանի քաղաքի լանջերից,

Հորիզոնն է ծփում անսահման,

Դարեր անց մենք այստեղ ենք նորից,

Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։

Մեր սարերը, մեր բախտն ու մեր լացը,

Մենք ճեղքել ենք, հաղթել ենք նրանց,

Հորիզոնը այստեղ, մեր դիմաց է,

Թիկունքում` մեր արտերը կանաչ։

Մեր հայացքը այլևս ազատ է,

Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,

Հեռուները մոտիկ, հարազատ են,

Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։

«Այս հողի մեջ ոգուս զարկերակն է,

Այս հողով իմ արյունն է հոսում։

Ես պատռել եմ զոհի հին կտակը,

Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում.

Մեր հայացքը այլևս ազատ է,

Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,

Հեռուները մոտիկ, հարազատ են,

Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր»։

Ի դեպ, Փաշինյանի ելույթի ժամանակ կոչեր էին հնչում՝ «ազատություն՝ Ռոբերտ Քոչարյանին»: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ