05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ստամբուլյան կոնվենցիան իշխանական բուրգում ճաքեր է առաջացրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերաց­ման գործընթացի հետ կապված իշխա­նական բուրգում լուրջ ճաքեր են առա­ջացել։ Հաշվի առնելով այն հանգաման­քը, որ խմբակցությունը տարբեր խմբերի շահեր է ներկայացնում, որոնք շատ դեպքերում հակասում են միմյանց, կոն­վենցիայի հետ կապված, ըստ տեղեկու­թյունների, խմբակցության ներսում բա­ցահայտ բախումներ են սպասվում։

Այն ջանքերը, որոնք ներկայումս ներդնում է Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը» խմբակ­ցությունում կոնսենսուս ապահովելու նպատակով, որպեսզի կոնվենցիայի շուրջ հնարավորինս միասնական մոտե­ցում լինի, փաստացի, ձախողման վտանգի տակ են։

Տեղեկություններ կան, որ պատգամավորների մի մասը, եթե անգամ դեմ չքվեարկի նախագծին, ապա կխուսափի քվեարկությունից կամ ուղ­ղակի ձեռնպահ կքվեարկի, ինչը թույլ չի տա համապատասխան թվով քվե ապա­հովել ու անցկացնել կոնվենցիան։ Սա պայմանավորված է նրանով, որ խմբակ­ցությունում հասկանում են, որ դա մեր արժեհամակարգի լուրջ խախտման է բերելու։ Մեկ բառով՝ խմբակցությունը փորձելու է տապալել վավերացման գոր­ծընթացը։

Ավելին՝ թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ