04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Խնդրում եմ կոչ մի արեք Սևանից ջուր խմել. Առողջապահության նախարարության ներկայացուցիչ

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը հորդորում է Սևանից ջուր չխմել:
«Սևանի ջուրն իսկապես շատ մաքուր է շատ ու շատ տեղերի ջրերից, բայց, այնուամենայնիվ, այն խմելու որակի ջուր չի և չի կարող լինել: Ուրիշ բան է, որ կարող է կոնկրետ մեկ-երկու անձ, որոնք միշտ էդտեղ ապրում են, այդ ֆլորային սովոր են կամ ուժեղ իմունիտետ ունեն, բայց խնդրում եմ՝ կոչ մի արեք, որ դուք Սևանի ջրից խմում եք ու այդտեղ վտանգ չկա, որովհետև դրան ոչ պատրաստ մարդիկ կարող են գալ, տուրիստները կարող են ջուրը խմել և հիավանդալ», – խորհրդարանում «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով ԲՀԿ հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Բակունցը:
Նա նկատեց, որ նախարարության հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս պահին ջրի թունավորում չկա:

«Ուղղակի պետք է հիշենք, որ ուզենք-չուզենք լիճը կենդանի օրագնիզմ է, ջրիմուռներն էլ և իրավիճակը կարող է փոխվել, դրա համար դիտարկումը պաբերաբար իրականացվում է և արդյունքների մասին կտեղեկացնենք», – ասաց Բակունցը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ