22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սորոսն ամբողջ աշխարհում ֆինանսավորում է աբորտը /ֆոտո/

Սորոսն ամբողջ աշխարհում ֆինանսավորում է հղիության արհեստական ընդհատման քարոզչություն

2016 թվականին Իռլանդիայում աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ DCLeaks-ը գաղտնազերծեց և հրապարակեց Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»-ին վերաբերող հազարավոր փաստաթղթեր և նամակներ: Դրանցում կային նաև նամակներ այն մասին, որ աշխարհի բոլոր երկրներում, առաջին հերթին՝ Իռլանդիայում, պետք է փոխվի հղիության ընդհատմանը վերաբերող խիստ օրենսդրությունը:

Սորոսի հիմնադրամը լուրջ ֆինանսավորում էր տրամադրել Իռլանդիայում հղիության ընդհատումներն օրինական, ավելի հասանելի և ընդունելի դարձնելու համար: Հրապարակված նամակում ասվում էր. «Աշխարհում հղիության ընդհատմանը վերաբերող ամենախիստ օրենքներն ունեցող Իռլանդիայում հաղթանակը կազդի եվրոպական մնացած կաթոլիկ երկրների վրա: Դա կապացուցի, որ փոփոխությունները հնարավոր են նույնիսկ ամենաավանդապաշտ հասարակություններում»:

Փաստաթղթում ներկայացված էր նաև «Բաց հասարակության հիմնադրամ»-ի՝ 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի՝ կանանց վերաբերող ծրագիրը, որի համաձայն՝ պետք է աշխարհի բոլոր երկրներում խրախուսվեն հղիության արհեստական ընդհատումները:

Այս փաստաթղթի հրապարակումից հետո Իռլանդիայի իշխանությունները դատական գործընթաց սկսեցին Amnesty International Ireland-ի և «Ընտանիքի պլանավորման իռլանդական ասոցիացիա»-ի նկատմամբ, որոնք խոշոր գումարներ էին ստացել Ջորջ Սորոսի հիմնադրամից՝ հղիության արհեստական ընդհատումների քարոզչության և օրենսդրական փոփոխությունների հասնելու համար:

2017 թվականին էլ, արդեն ԱՄՆ-ում, հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում քննվում էր դարձյալ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»-ի հետ կապ ունեցող կազմակերպությունների առնչությունն ընդհատված հղիության պտղի մարմնի մասերի անօրինական վաճառքին: Նշվում էր, որ հարյուր միլիոնավոր դոլարներ են աշխատում տարբեր կազմակերպություններ՝ վաճառելով չծնված երեխաների մարմնի մասերը:

Հայաստանում նույնպես գործում է Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»-ի կողմից ֆինանսավորվող «Իմ մարմինն իմ իրավունքն է» ծրագիրը, որի շրջանակներում տարվում է հղիության արհեստական ընդհատման ուղղությամբ ակտիվ քարոզչություն: Տեղեկացնում է ՎԵՏՕ-ն: 

66281490_2337113436556749_5324394321749737472_n 66278251_2337113476556745_475514473793191936_n 66497248_2337113499890076_3590794668947800064_n 66099911_2337113529890073_343160783074492416_n 66328838_2337113549890071_6957458853260689408_n 66418340_2337113613223398_4973286504852881408_n 66144891_2337113653223394_501469708487229440_n 66078471_2337113663223393_6857903134837047296_n 66211209_2337113703223389_7394789628978397184_n 66120602_2337113753223384_2522298275621502976_n 66434673_2337113799890046_1207125263192686592_n 66199273_2337113803223379_2565697167800926208_n 66348774_2337113876556705_2230251000688541696_n 66121819_2337113926556700_7444329620016463872_n 66840362_2337113953223364_8237465644132466688_n 66433154_2337113983223361_2552078694088704000_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ