26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անսպասելի քննարկում՝ Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև. ի՞նչ վաճառքի մասին է խոսվել. Ժամանակ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ուշագրավ հայտարարություն է արել հունիսի 16-ին Երևանում տեղի ունեցած վարչապետ Փաշինյանի և ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հանդիպման վերաբերյալ: Կարելի է ասել, որ Արարատ Միրզոյանը անակնկալ հայտարարություն է արել՝ նշելով, որ հանդիպմանը՝ ի թիվս տնտեսական հարցերի, խոսք է գնացել նաև նոր ենթակառուցվածք գնելու հնարավորության մասին: 

Թե հատկապես ինչ ենթակառուցվածքի մասին է խոսքը, Միրզոյանը չի մանրամասնել: Սամվել Կարապետյանը, ինչպես հայտնի է, արդեն իսկ տնօրինում է մի ենթակառուցվածք՝ նա բաշխիչ ցանցերի սեփականատերն է: Ընդ որում, Կարապետյանը սեփականատեր դարձավ «Էլեկտրիկ Երևանի» հայտնի շարժման արդյունքում: Արդյո՞ք Հայաստանի թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց Սամվել Կարապետյանը կարող է դառնալ նոր ենթակառուցվածքի սեփականատեր: Արարատ Միրզոյանի հայտարարությունը առայժմ կարող է տալ միայն ենթադրությունների տեղիք, քանի դեռ չի եղել պաշտոնական որևէ կոնկրետ պարզաբանում:

Ինչ ոլորտի մասին կարող է լինել խոսքը՝ էներգետիկա, տրանսպորտ: Թերևս պետք է բացառել գազը: Այստեղ, սակայն, կոնկրետ ոլորտային բաղադրիչի վերաբերյալ դիտարկումները կարող են ունենալ բավականին լայն տատանումներ, քանի դեռ չկան որոշակիության ինդիկատորներ: Այս փուլում ինքնին հետաքրքիր է խնդրի, այսպես ասած, քաղաքական բաղադրիչը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ դրա մասին բարձրաձայնվում է ոչ թե մամուլի արտահոսքի, այլ Ազգային ժողովի նախագահի մակարդակով: Արարատ Միրզոյանը, անկասկած, պատկերացնում է, թե ինչ խորքային մասշտաբի հարցի մասին է բարձրաձայնում, որովհետև ենթակառուցվածքն ավելին է, քան զուտ տնտեսությունը: Դա արդեն քաղաքականություն է, ընդ որում՝ մեծ քաղաքականություն: 

Եվ այստեղ, իհարկե, վերստին առաջանում է հարցը, թե արդյոք Սամվել Կարապետյանը Փաշինյանի մոտ ՌԴ, այսպես ասած, տնտեսական դեսպա՞նն էր, թե՞ Կարապետյանը խաղում է ինքնուրույն կամ որպես հայաստանյան խաղացող: Մյուս կողմից հետաքրքիր է հանգամանքը, թե արդյոք որ կողմից է առաջարկը՝ Հայաստա՞նն է ենթակառուցվածքի առաջարկ անում Կարապետյանին, թե՞ հակառակը՝ Կարապետյանն է Հայաստանի իշխանությանը հայտնում որևէ ենթակառուցվածքի նկատմամբ իր հետաքրքրությունը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ