14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» է կանչել Թագուհի Թովմասյանին. Հրապարակ

Երեկ, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ավարտից հետո, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Նրան դուր չէր եկել, որ Թովմասյանը նիստի ժամանակ պաշտպանել էր արդարադատության նախարարության եւ Փաստաբանների պալատի տեսակետը, քվեարկել նրանց օգտին՝ մերժելով իր առաջարկները։ Նա նիստից հետո միջանցքում վրդովված բացատրություն էր պահանջում պատգամավորից՝ «խի՞ պրավալ տվիր մեր գործը՝ դեմ քվեարկեցիր, քո ձայնը դեր խաղաց»։

Թովմասյանն արդարանում էր, որ եթե նախապես իր հետ քննարկվեին առաջարկները, հիմնավոր բացատրություն տրվեր, գուցե այլ դիրքորոշում ունենար։ «Կոլյա, քո փաստարկները համոզիչ չէին, սուբյեկտիվ ես»,- հանգիստ բացատրում էր Թագուհի Թովմասյանը։

Պարզվեց՝ վեճը հանրային փաստաբանների ինստիտուտին էր վերաբերում, որի լիազորությունների ընդլայնումը, զարմանալիորեն, դուր չէր եկել նախկին փաստաբան-պատգամավորին:

Այս եւ այլ հրաարակումներին ծաոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ