26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ պետք է սովորեցնել երեխաներին, որպեսզի ապագայում նրանք լինեն մրցունակ. աշխարհահռչակ կորպորացիայի նախագահի խորհուրդները

«Այսօր Միացյալ նահանգները, Եվրոպան ունենք կրթական լավ համակարգեր, բայց դրանք կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ, որովհետև նորագույն տեխնոլոգիաները ներխուժում են մեր կյանք»․ Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական համաժողովի իր ելույթում ասել է «Alibaba Group» ընկերության հիմնադիր Ջեք Ման։

Նրա խոսքով՝ այսօրվա կրթական համակարգը չի համապատասխանում այսօրվա պահանջներին․ ձևավորվել է նախորդ 100-ամյակի ընթացքում՝ արդյունաբերության դարաշրջանում։ «Եթե մենք չփոխենք ուսուցման ձևն ու սկզբունքները, հետո խնդիր կունենանք: Մենք չենք կարող մեր երեխաներին սովորեցնել՝ մրցել մեքենաների հետ: Նրանք ավելի խելացի են»,-ասել է Ջեք Ման:

Ման կարծում է, որ պետք է երեխաների վրա ներդրումներ կատարել դեռ վաղ տարիքում՝ մանկապարտեզում, դպրոցներում․ «Երեխաներին մի՛ սովորեցրեք անել այն, ինչ կարող են համակարգիչները։ Երեխաներին սովորեցրեք լինել ստեղծագործ, ստեղծարար, անել այն, ինչ չեն կարող անել մեքենաները։ Մենք պետք է մեր երեխաների մեջ սերմանենք արժեքներ, սովորեցնենք անկախ մտածողություն, թիմային աշխատանք, հոգ տանել մյուսների մասին։ Գիտելիքով դա չես փոխանցի։ Մեքենաներն ունեն չիպեր, մարդիկ՝ սիրտ»։

Աղբյուրը՝ impoqrik.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ